Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նկատի ունենալով, որ 12.04.2020թ.-ից Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակը ԱՀ Նախագահի 11.05.2020թ. հրամանագրով երկարաձգվել է մինչև 2020թ. հունիսի 11-ը, ուստի նույն ժամկետով դատախազությունում շարունակվում են պահպանվել քաղաքացիների ընդունելության և առձեռն դիմումներ կամ բողոքներ ստանալու սահմանափակումները: Միաժամանակ հիշեցնում ենք, որ ԱՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում դատախազությանը դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնելու քաղաքացիների իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու […]

Մանրամասն...

ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ի կատարումն ԱՀ գլխավոր դատախազության 2020թ. առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի 10-րդ կետի պահանջների, սույն թվականի ապրիլ ամսում դատախազության կողմից ուսումնասիրվել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում, քննչական մեկուսարանում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելանքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, վեր են հանվել այն խնդիրները, որոնք լուծելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, ԱՀ գործադիր իշխանության ու պատիժն […]

Մանրամասն...

ԱՐՑԱԽԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏՈՒՐ ՕՍԻՊՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ

04.05.2020թ. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արտուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր մի տեսանյութ, որում վերջինս հայտնել էր օրեր առաջ ներկայացված հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման հարցում դատախազության կողմից ենթադրաբար անգործություն ցուցաբերելու վերաբերյալ (նյութի հղումը այստեղ. https://www.facebook.com/arthur.osipyan.902/videos/554699225447134/?epa=SEARCH_BOX): Նկատի ունենալով, որ հիշյալ հայտարարությունը զուգորդված էր դատախազության գործունեության վերաբերյալ անհիմն բնութագրություններով և խիստ սուբյեկտիվ մեկնաբանություններով, ուստի հրապարակային դարձած հարցի […]

Մանրամասն...