ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
31.03.2020թ. ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես քննության առարկա է ընդունվելու ինչպես լուսանկարահանման բուն նպատակի և շարժառիթների, այնպես էլ դրա միջոցով ընտրողի քվեարկության արդյունքները վերահսկելի դարձնելու հնարավոր դրսևորումների բացահայտումը: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա […]