Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ FACTOR.AM ԿԱՅՔՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

06.03.2020թ. Factor.am կայքում հրապարակվել էր ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը, որում վերջինս խոսել էր 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների մրցապայքարում բարեգործության կամ բարեգործության խոստման ձևով արտահայտված ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ (հղումն` այս հասցեով. https://factor.am/227636.html?fbclid=IwAR3PPhLTE43eaxEZHZVfNThcXmhjnpU8nkcGUX4UzY_7cGd9OK5Zc0v53Bo): Հիմք ընդունելով ընտրակաշառքի յուրաքանչյուր դեպք բացահայտելու և նման երևույթները կանխելու՝ ԱՀ դատախազության պատրաստակամությունը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հիշյալ հրապարակմամբ ներկայացված […]

Մանրամասն...

ԱՐՁԱԳԱՆՔ ARMLUR.AM ԿԱՅՔԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

06.03.2020թ. ArmLur.am կայքում տեղեկատվություն էր հրապարակվել 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և նրա աջակիցների կողմից լրագրողի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ (հղումը` այստեղ. https://armlur.am/975217/): Վերոհիշյալ հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքները պարզելու համար նշված տեղեկատվությունը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետագա քննարկումը կազմակերպելու հանձնարարականով: […]

Մանրամասն...

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՌՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Facebook.com» սոցիալական կայքում «Vahan Savadyan» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից սույն թվականի մարտի 3-ին կատարվել էր հետևյալ բովանդակությամբ գրառումը. «Այն կանայք, ովքեր գրանցված են Ազատամարտիկների միությունում, մարտի 8-ի կապակցությամբ 40.000-ական դրամ են ստանում: Սկզբից ասել են գումարը տրամադրվում է զոհվածների ընտանիքներին, հետո փոշմանել, ասել են` տրամադրում ենք կուսակցության անդամներին, վերջում կանգ առան -ում գրանցված կանանց վրա: […]

Մանրամասն...

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊՈԿԵԼԸ, ՊԱՏՌԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ

Թեև Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն տարածել է քարոզչանյութերի օգտագործման կարգի մասին տեղեկատվություն, այդուհանդերձ մեկ անգամ ևս ցանկանում ենք հիշեցնել հետևյալը. ԱՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը) համաձայն՝ «Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու […]

Մանրամասն...

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՇՏԱԲԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

01.03.2020թ. զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տեղեկություն էր հրապարակվել Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա հարձակվելու, քարոզչական պաստառներն ու դրոշը պոկելու և հափշտակելու դեպքերի վերաբերյալ: 02.03.2020թ. ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ քրեադատավարական ստուգում կատարելու և դեպքի հանգամանքները պարզելու հանձնարարական:

Մանրամասն...

1 2 3