Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊՈԿԵԼԸ, ՊԱՏՌԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ

Թեև Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն տարածել է քարոզչանյութերի օգտագործման կարգի մասին տեղեկատվություն, այդուհանդերձ մեկ անգամ ևս ցանկանում ենք հիշեցնել հետևյալը. ԱՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը) համաձայն՝ «Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու […]

Մանրամասն...

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՇՏԱԲԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

01.03.2020թ. զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տեղեկություն էր հրապարակվել Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա հարձակվելու, քարոզչական պաստառներն ու դրոշը պոկելու և հափշտակելու դեպքերի վերաբերյալ: 02.03.2020թ. ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ քրեադատավարական ստուգում կատարելու և դեպքի հանգամանքները պարզելու հանձնարարական:

Մանրամասն...