ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Այսօր luyspress.am կայքում տեղեկություն էր հրապարակվել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասում նույնանուն տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց կողմից ակնհայտ ագրեսիվ կեցվածք դրսևորելու, բռնություն կիրառելու, մարմնին հարվածելու՝ այդպիսով լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունը առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ԱՀ ոստիկանության կողմից սկսվել […]