Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «WWW.FACEBOOK.COM» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՏԻՐՈՋ ԳՐԱՌՄԱՆԸ

26.02.2020թ. «facebook.com» սոցիալական կայքում տեղեկություններ էին հրապարակվել 31.03.2020թ. նախատեսված ԱՀ Նախագահի և Ագային ժողովի ընտրությունների կապակցությամբ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ (նյութի հղումն այստեղ. https://www.facebook.com/photo.php?fbid=119492192958971&set=a.107038597537664&type=3): Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը իր մեջ առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, ուստի 28.02.2020թ. ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ՝ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հետևյալ արարքների համար՝ «1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ […]

Մանրամասն...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են. 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հանցագործության մասին հաղորդումը որպես […]

Մանրամասն...

ԱՐՁԱԳԱՆՔ «WWW.AZATUTYUN.AM» ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

<<Ազատություն>>» ռադիոկայանի էլեկտրոնային կայքում «Խանումյան. Արցախում ընտրակաշառք է բաժանվում, և Բակո Սահակյանը չի խոչընդոտում» վերտառությամբ 26.02.2020թ. հարցազրույց է հրապարակվել (նյութի հղումն այստեղ`  https://www.azatutyun.am/a/30455779.html), որում 31.03.2020թ. նախատեսված ԱՀ  համապետական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Խանումյանը հայտարարել էր ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունն իր մեջ առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, ուստի […]

Մանրամասն...

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ, ԳՈՐԾԵԼՈՒ Է ԹԵԺ ԳԾԻ ԿԱՐՃ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Սույն թվականի մարտի 31-ին նախատեսված` ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների  դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետներում դրանց քննարկումը կազմակերպելու  նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով […]

Մանրամասն...

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ

ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության լիազորություններից է նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը: Սահմանադրական հիշյալ գործառույթի իրացման շրջանակում դատախազության կողմից պարբերաբար շրջայցեր են կատարվում ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան, որի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց հետ: 2019թ. կազմակերպված նման հանդիպումների և առանձնազրույցների […]

Մանրամասն...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում […]

Մանրամասն...

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

<Շինսերվիս> ՍՊ ընկերության տնօրեն Մանվել Գալստյանն օժտված լինելով ընկերության անունից կատարման համար պարտադիր ցուցումներ տալու լիազորությամբ, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, ընկերության 15.864.500 ՀՀ դրամ գումարի հարկային պարատավորությունները չվճարելու  նպատակով  2019թ. մայիսի 23-ին իր ընկերոջ` Արկադի Մարությանի հետ, Ստեփանակերտ քաղաքում կնքել է 20.000.000 ՀՀ դրամ գումարի կեղծ փոխառության պայմանագիր, այնուհետև 2019թ. մայիսի 29-ին սեփական սնանկության ճանաչման […]

Մանրամասն...