Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՊՕՐԻՆԻ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մասիս Այդինյանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն  համայնքի տարածքի մոտակայքում վայրի աճած կանեփ տեսակի բույսի տերևներից պոկելու, չորացնելու և մանրացնելու եղանակով անձնական օգտագործման համար ապօրինի պատրաստել է զգալի չափերի  հասնող` ընդհանուր 11.037 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 0.758 գրամը ապօրինի պահել է իրեն պատկանող <Մերսեդես C 200> մակնիշի 36 […]

Մանրամասն...

ԴԱՏԱԽԱԶՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազը դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, հաստատել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ Մհեր Հարությունյանի կողմից` ԱՀ  քր.օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով, ԱՀ  քր.օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություններով /Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ […]

Մանրամասն...

ՄԻԱՎ ՀԱՐՈՒՑԻՉՈՎ ՎԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 131011.19 քրեական գործը, 2019թ. հուլիսի 19-ի դատավճռով Վերա Նարիմանյանին մեղավոր է ճանաչել 33/122-րդ հոդվածի 1-ին մասով (1-ին դրվագով), 122-րդ հոդվածի 1-ին մասով (2-րդ դրվագով), 122-րդ հոդվածի 1-ին մասով (3-րդ դրվագով), 122-րդ հոդվածի 1-ին մասով  (4-րդ դրվագով) նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ և նրա նկատմամբ […]

Մանրամասն...

ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ՈՒՂԵՎՈՐԸ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Մհեր Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 20:30-ի սահմաններում, վարելով իրեն պատկանող <Օպել Աստրա Ջի> մակնիշի 88 MS 090 համարանիշի ավտոմեքենան, Գետավան-Հաթերք ճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և ընկնելով աջ մասում առկա անտառածածկ ձորը՝ կողաշրջվել է, որի հետևանքով ինքը և ուղևոր Մելինե Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են <Հանրապետական […]

Մանրամասն...

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԸ

2019թ. օգոստոսի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված <ԱՏԱ Վանք Լես> ՓԲ ընկերության վարչական շենքի բակում, անհայտ հանգամանքներում, վիճաբանություն է առաջացել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի անչափահաս բնակիչներ Ֆեոդոր Օհանյանի և Աբգար Հայրապետյանի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ առկա ծալովի դանակով, ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով մեկ անգամ հարվածել է Ֆ. […]

Մանրամասն...

ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐԻՑ

Սերյոժա Ստեփանյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Վարդան Ղազարյանի  և Վահան Ղազարյանի հետ, շահադիտական դրդումներից ելնելով, անձնական դերաբաշխմամբ 2019թ. սեպտեմբերի 07-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Վարդան Ղազարյանի կողմից վարած <ՕՊԵԼ> մակնիշի 36 LA 355 պետհամարանիշի ավտոմեքենայով ներկայացել են ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի <Գյունե Յալեն Թաղ> կոչվող տեղամասում տեղակայված` նույն քաղաքի բնակիչ Վարուժան […]

Մանրամասն...

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ՈՒՐԻՇԻ ԳՈՒՅՔԸ

ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչ Նիկոլայ Սիմոնյանը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով, 2019թ. հուլիսի 20-ին ժամը 13:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի ժամանակավոր բնակիչ Կարեն Ջալավյանին, նույն գյուղում ներկայանալով Սամվել Սիմոնյան մտացածին անվամբ, առաջարկել է 2.280.000 ՀՀ դրամ գումարով նրանից գնել նրա 8 գլուխ խոշոր եղջերավոր անասունները` գումարը հաջորդ օրը վճարելու կեղծ խոստում […]

Մանրամասն...