Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Ի լրումն ԱՀ գլխավոր դատախազության կայքում 24.06.2019թ. տեղադրված` «Դատապարտվել է ազատազրկման»  վերտառությամբ հաղորդագրության. Հայկ Հայրիյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ԸԻԴ/0044/01/19 քրեական գործով ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.06.2019թ. դատավճիռը մնացել է օրինական ուժի մեջ:

Մանրամասն...

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

«Ջրմուղ-Կոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Մարտիկ Հայրապետյանը օգտագործելով իրեն վերապահված կարգադրիչ լիազորությունները, կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր» կազմելով` ընկերության բանվորներին ներգրավել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում շինություն կառուցելու համար, սակայն վարձատրությունը կատարել է ընկերության միջոցների հաշվին: Բացի այդ, նա «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վաճառքից ստացած  գումարից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցներ: Հիշյալ փաստերի […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-3

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր ԱՀ գլխավոր դատախազություն և քաղշրջդատախազություններ չեն ստացվել: Հետաքննության մարմիններին ներկայացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և դրանց ընդունման, գրանցման և ընթացքավորման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում՝ դրանք ամփոփելուց հետո:

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-2

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր ԱՀ գլխավոր դատախազություն և քաղշրջդատախազություններ չեն ստացվել: Հետաքննության մարմիններին ներկայացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և դրանց ընդունման, գրանցման և ընթացքավորման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի դրանք ամփոփելուց հետո: Հիշեցնում ենք, որ այս պահին ընթացող՝ ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների […]

Մանրամասն...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր ԱՀ գլխավոր դատախազություն և քաղշրջդատախազություններ չեն ներկայացվել: Հետաքննության մարմիններին ներկայացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և դրանց ընդունման, գրանցման և ընթացքավորման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի դրանք ամփոփելուց հետո:

Մանրամասն...

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Սույն թվականի սեպտեմբերի 08-ին նախատեսվող` ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների  դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետներում դրանց քննարկումը կազմակերպելու  նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ԱՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական […]

Մանրամասն...