Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՇԱՐԺԱՌԻԹԸ ԵՂԵԼ Է ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ

2019թ. հունիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտյոմ Սարգսյանը  վրեժի շարժառիթով ներկայացել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում տեղակայված` նույն գյուղի բնակչուհի Անինկա Օհանջանյանի կողմից բնակեցված առանձնատուն, որտեղ գիտակցելով վերջինիս` խոսելու ունակությունից զրկված լինելն ու հաշմանդամությամբ պայմանավորված անօգնական վիճակը, վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Տվյալ փաստով 2019թ. հունիսի 14-ին հարուցվել է  քրեական գործ: […]

Մանրամասն...

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2019թ. մայիսի 09-ին, ժամը 15.30-ից մինչև 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Յուրի Գրիգորյանն իր ընկերուհի Անուշ Աղաջանյանի հետ ներկայանալով Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող` «Սերգեյ Սիմոնյան» ԱՁ ներքո գործող հանգստի գոտի, այնտեղ առկա տնակում Ա.Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով, վերջինիս կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Սույն փաստով 2019թ. հունիսի 10-ին հարուցվել է […]

Մանրամասն...

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 171001.19 քրեական գործը, 2019թ.ապրիլի 10-ի դատավճռով Նարեկ Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ԱՀ  քր.օր-ի 253-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և նշանակել պատիժ՝ ազատազրկում ինն ամիս ժամկետով, մեկ […]

Մանրամասն...

ԻՐԱՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏԸ

2019թ. հունիսի 27-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 11/1 հասցեում տեղակայված գազալցակայանի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Գարուն Գրիգորյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 11 LU  334 պետհամարանիշի ավտոմեքենան և Արա Հովհաննիսյանի վարած «Հայասա» մոդելի 4280 AU տրանզիտ համարանիշի մոտոցիկլետը, որի հետևանքով վերջինիս ուղևոր Ջուլիաննա Գալինսկայան ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ […]

Մանրամասն...

ՎՐԱԵՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է

2019թ. ապրիլի 02-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վոլոդյա Իսրայելյանը վարելով «BMW 520 I» մակնիշի 33 LS 848 համարանիշի տրանսպորտային միջոցը, Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մասնաշենքի դիմացի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ: Ավտոմեքենան երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ գերազանցող արագությամբ վարելով` Վ. Իսրայելյանը վրաերթի է […]

Մանրամասն...

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ […]

Մանրամասն...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար  Սևակ Հակոբյանը: Օրակարգում 2019 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրի նախագծի քննարկումն էր: Նախագիծը կոլեգիայի անդամներին ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը: Հավանություն տալով երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրին` կոլեգիան այն […]

Մանրամասն...