Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՆՔ 2012Թ. ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ըստ տեղակայման ոլորտների կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
-ԼՂՀ կրթության ոլորտ ` 36 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–9, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–5, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ–1, 314-րդ հոդված–7, 308-րդ հոդվածի 1-ին մաս–3, 311-րդ հոդվածի 1-ին մաս-3, 312-րդ հոդվածի 1-ին մաս–3, 313-րդ հոդվածի 1-ին մաս-5/,
-ԼՂՀ տեղական ինքնակառավարման համակարգ` 7 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–2, 179- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–1, 308-րդ հոդվածի 1-ին մաս–1, 314-րդ հոդված-3/,
-տնտեսական գործունեության ոլորտ` 10 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մաս–2, 205-րդ հոդվածի 2-րդ մաս–1, 214-րդ հոդվածի 1-ին մաս–7/,
-քաղաքաշինության ոլորտ` 1 հանցագործություն / 314 հոդված/,
-արդարադատության համակարգ / նոտարական գործունեության ոլորտ/-1 հանցագործություն / 308-րդ հոդվածի 1-ին մաս/:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
— քաղաք Ստեփանակերտ` 17 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մաս–1, 308-րդ հոդվածի 1-ին մաս-4, 311-րդ հոդվածի 1-ին մաս -3, 312-րդ հոդվածի 1-ին մաս–3, 313-րդ հոդվածի 1-ին մաս–5, 314-րդ հոդված–1/,
— Ասկերանի շրջան` 9 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–2, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ–1, 205-րդ հոդվածի 1-ին մաս–1, 308-րդ հոդվածի 1-ին մաս-1, 314-րդ հոդված–4/,
— Քաշաթաղի շրջան` 2 հանցագործություն / 205-րդ հոդվածի 1-ին մաս-1, 214-րդ հոդվածի 1-ին մաս-1/,
— Հադրութի շրջան` 4 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–1, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–1, 314-րդ հոդված–2/,
— Մարտակերտի շրջան` 7 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–1, 214-րդ հոդվածի 1-ին մաս-6/,
— Մարտունու շրջան` 15 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 10, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–2, 314-րդ հոդված–3/,
— Շահումյանի շրջան` 1 հանցագործություն /314-րդ հոդված–1/:

Ավարտված 10 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 9 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 25 հոգի, որից 16-ը` պաշտոնատար անձինք են /թվով 10 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, որից 7-ը` պաշտոնատար անձինք են/: Նշված բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված 82.130.925 դրամ նյութական վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 80.540.925 դրամը` ավելի քան 98 տոկոսը:

ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժին