ՏԵՂԵԿԱՆՔ 2012Թ. ԻՆՆ ԱՄՍՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2012թ. ինն ամսում հանրապետության տարածքում թվով 6 ավարտված քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 40 հանցագործություն /1-ը` նախորդ տարիներից/ ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածներով` 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով/ — 12, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով/ — 3, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/ — 1, 205-րդ հոդվածի 1-ին մաս /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ — 1, 308-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ -4, 309-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորություններն անցնելը – նախորդ տարիներից/ — 1, 314-րդ հոդված /պաշտոնեական կեղծիք/ — 7, 311-րդ հոդվածի 1-ին մաս /կաշառք ստանալը/ — 3, 312-րդ հոդվածի 1-ին մաս /կաշառք տալը/ — 3, 313-րդ հոդվածի 1-ին մաս /կաշառքի միջնորդություն/ — 5:
Ըստ տեղակայման ոլորտների կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
-ԼՂՀ կրթության ոլորտ ` 33 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 10, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր – 3, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ – 1, 314-րդ հոդված – 5, 308-րդ հոդվածի 1-ին մաս – 3, 311-րդ հոդվածի 1-ին մաս -3, 312-րդ հոդվածի 1-ին մաս – 3, 313-րդ հոդվածի 1-ին մաս — 5/,
-ԼՂՀ տեղական ինքնակառավարման համակարգ` 5 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 2, 308-րդ հոդվածի 1-ին մաս – 1, 314-րդ հոդված -2/,
-տնտեսական գործունեության ոլորտ` 1 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մաս – 1/ ,
-արդարադատության համակարգ /նոտարական գործունեության ոլորտ/ — 1 հանցագործություն / 309-րդ հոդվածի 1-ին մաս/:
Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
— քաղաք Ստեփանակերտ` 16 հանցագործություն /308-րդ հոդվածի 1-ին մաս-4, 311-րդ հոդվածի 1-ին մաս -3, 312-րդ հոդվածի 1-ին մաս – 3, 313-րդ հոդվածի 1-ին մաս – 5, 314-րդ հոդված – 1/,
— Ասկերանի շրջան` 5 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր – 1, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ – 1, 309-րդ հոդվածի 1-ին մաս-1, 314-րդ հոդված – 2/,
— Քաշաթաղի շրջան` 1 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մաս/,
— Հադրութի շրջան` 4 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 2, 314-րդ հոդված – 2/,
-Մարտակերտի շրջան` 1 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/,
—Մարտունու շրջան` 13 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 9, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր – 2, 314-րդ հոդված – 2/:
Ավարտված 6 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 17 անձ, որից 12-ը պաշտոնատար անձինք են /թվով 6 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 12 անձ, որից 7-ը պաշտոնատար անձինք են/: Նշված բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված 55.131.829 դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 13,9 տոկոս:
ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն,
կազմակերպված, սեփականության և
տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով բաժին