Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է

Տարված նախաքննությամբ նաև պարզվել է, որ Վալերի Ալեքսանյանը, 2009-2011թթ. աշխատելով <Հայաստանի պետական ագրարային համալսարան> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներից ելնելով, 2010-2011թթ. ուսումնական տարվա ընթացքում նույն մասնաճյուղի բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի և միջին մասնագիտական կրթական կանոնակարգով սահմանված անհարգելի բացակա դասաժամերի դիմաց մասնաճյուղի հեռակա բաժնի վարիչ, պաշտոնատար անձ հանդիսացող Վալերիկ Հարությունյանի կողմից գանձված և լրացուցիչ դասաժամեր կազմակերպելու համար նախատեսված կանխիկ գումարը ընկերության դրամարկղ մուտքագրումն ապահովելու իր լիազորությունը կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, մասնաճյուղի տարբեր ուսանողներից պարբերաբար ստացված ընդհանուր առմամբ 1.818.000 դրամ կանխիկ գումարը չի մուտքագրել մասնաճյուղի դրամարկղ, որի հետևանքով վերոհիշյալ մասնաճյուղին պատճառվել է նշված գումարի չափով  գույքային վնաս:
Նույն քրեական գործի նախաքննության շրջանակներում միաժամանակ պարզվել է, որ  Վալերի Ալեքսանյանը, աշխատելով որպես <Հայաստանի պետական ագրարային համալսարան> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն ձևավորելու եղանակով, նույն մասնաճյուղի հեռակա բաժնի վարիչ Վալերիկ Հարությունյանի և կաշառքի առարկան կաշառք տվողից կաշառք ստացողին փոխանցելու եղանակով մասնաճյուղում որպես այգեպան աշխատող, իր ազգական Գրիգորի Գասպարյանի միջնորդությամբ Արթուր Առուշանովին մասնաճյուղի միջին մասնագիտական կրթության ծրագրերի կենտրոնի Ֆինանսներ բաժնում ընդունելու և անվճար կրթության տալու երաշխավորության համար 2010թ. օգոստոս ամսում վերջինիս ծնող  Յուրի Առուշանովից որպես կաշառք ստացել է մեկ բեռնատար մեքենայի ծավալով աղյուս, որը Գ. Գասպարյանի ուղեկցմամբ տեղափոխվել է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղ տանող ճանապարհի մոտ գտնվող` Վ.Ալեքսանյանին պատկանող հողամաս: 
Նույն եղանակով, Վ.Ալեքսանյանը, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն ձևավորելու եղանակով, Վալերիկ Հարությունյանի և կաշառքի առարկան կաշառք տվողից կաշառք ստացողին փոխանցելու եղանակով Գրիգորի Գասպարյանի միջնորդությամբ Էդուարդ Առաքելյանին նույն մասնաճյուղի միջին մասնագիտական կրթության ծրագրերի կենտրոնի <Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում> բաժնում ընդունելու և անվճար կրթության տալու երաշխավորության համար 2010թ. օգոստոս ամսում վերջինիս ծնող Արմեն Առաքելյանից որպես կաշառք ստացել է մեկ բեռնատար մեքենայի ծավալով աղյուս, որը Գ. Գասպարյանի ուղեկցմամբ տեղափոխվել է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղ տանող ճանապարհի մոտ գտնվող` Վ.Ալեքսանյանին պատկանող հողամաս:
2010թ. Վ.Ալեքսանյանը, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնություն ձևավորելու եղանակով, Վալերիկ Հարությունյանի միջնորդությամբ Հրանտ Բայրամյանին նույն մասնաճյուղի միջին մասնագիտական կրթության ծրագրերի կենտրոնի <Հողերի բարելավվում, հողավերականգնում և պահպանություն> բաժնում ընդունելու և անվճար կրթության տալու երաշխավորության համար 2010թ. օգոստոս ամսում Համլետ Գասպարյանից որպես կաշառք ստացել է մեկ բեռնատար մեքենայի ծավալով աղյուս, որը վերջինիս կողմից  տեղափոխվել է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղ տանող ճանապարհի մոտ գտնվող` Վ.Ալեքսանյանին պատկանող հողամաս:
Նախաքնննությամբ պարզվել ու հիմնավորվել է նաև, որ Ռոբերտ Հարությունյանը, աշխատելով <Հայաստանի պետական ագրարային համալսարան> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղում մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում, 2010թ. հանդիսանալով նշված մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրահգրերի կենտրոնում մաթեմատիկայի առարկայական քննական հանձնաժողովի նախգահ, լինելով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիմորդներ Հրանտ Բայրամյանի, Արմեն Առուշանովի և Էդուարդ Առաաքելյանի քննական հարցի պատասխանի շարադրանքի թերթիկներում առաջադրված հարցերի պատասխանների համեմատությամբ ակնհայտ կեղծ բարձր գնահատականներ է տեղադրել և արդյունքում վերոհիշյալ դիմորդները ընդունվել են համապատասխան բաժիններում` անվճար ուսուցման համակարգով, որի հետևանքով <Հայաստանի պետական ագրարային համալսարան> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի օրինական շահերին էական վնաս է պատճառվել:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Վալերի Ալեքսանյանին 24.01.2012թ. մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վալերիկ Հարությունյանին 24.01.2012թ. մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 24.01.2012թ. Գրիգորի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Դվինի Առաքելյանին, Յուրի Առուշանովին և Համլետ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրյալները ընդունել են մեղքն առաջադրված մեղադրանքում, Վ.Հարությունյանը և Վ.Ալեքսանյանը լրիվությամբ վերականգնել են հանցագործությամբ պատճառված 1.818.000 դրամ գույքային վնասը:
Բոլոր մեղադրյալները համապատասխան դիմումներ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` <ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին> ԼՂՀ Ազգային ժողովի 30.08.2011թ. որոշման կիրառմամբ իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով:
28.01.2012թ. քննիչի կողմից որոշում է կայացվել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված` համաներման ակտի ընդունման հիմքով թիվ 131016.11 քրեական գործի վարույթը կարճելու և մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նշված որոշումը քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ճանաչվել է հիմնավոր և օրինական: