Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազը դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, հաստատել է ԱՀ  քր.օր-ի 122-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որով քաղաքացի Գ.Ա.-ն մեղադրվում է այն բանում, որ նա 2019թ․ դեկտեմբերի 19-ից նախազգուշացված լինելով իր մոտ մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի առկայության վերաբերյալ դրական պատասխանի մասին և համապատասխան կարգով պարզաբանված լինելով ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներն ու վարակի տարածման կանխարգելման եղանակները, հաստատապես տեղեկացված լինելով իր մոտ հիվանդության առկայության մասին, 2020թ հուլիսի 06-ին ԱՀ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի վարչական տարածքում իրեն պատկանող միկրոավտոբուսի սրահում, առանց նախազգուշացման միջոցառումների պահպանման, բնական ճանապարհով սեռական հարաբերության մեջ է մտել Լ.Գ.-ի հետ, վերջինիս ենթարկելով մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակվելու ակնհայտ վտանգի:

31.08.2020թ. հիշյալ քրեական գործն ուղարկել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարան` ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: