Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության բաժնի դատախազը դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով` հաստատել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Բարսեղ Բեկնազարյանի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց պատրաստելու և պահելու փաստով մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկել  ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարան` ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: