Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԱՌՆՎՈՒՄ ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ԲՆԱԿՉԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼՈՒ ԴԵՊՔԸ

Ինչպես արդեն հայտնի է դարձել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից, սույն թվականի հուլիսի  26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Ա.Մ-ի հագուստը պատառոտված էր, նրա մարմնի վրա առերևույթ առկա էին մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը իրականացնում է դատավարական ստուգումներ, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: