ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ,,ՄԻՔՍ ՄԵԴԻԱ,, ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Սույն թվականի մարտի 20-ին ԱՀ գլխավոր դատախազություն էր մուտքագրվել ,,ՄԻՔՍ ՄԵԴԻԱ,, ՍՊ ընկերության գրությունը` ընկերության կողմից գործարկվող ռադիոհաճախականությունների խլացմամբ ընկերության տնտեսական գործունեությանը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ գրությամբ ներկայացված դեպքերի վերաբերյալ պարբերաբար հաղորդվում է նաև Արցախում գործարկվող ռադիոալիքներով, ուստի հանրությանը տեղեկություն տրամադրելու նպատակով տեղեկացնում ենք, որ հիշյալ հաղորդումը դատախազության կողմից ընդունվել է որպես քրեական գործ հարուցելու առիթ և ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ ուղարկվել է ԱՀ ոստիկանություն: