Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔԱՂԱՔԱՑԻ Ռ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ

2021թ. ապրիլի 11-ին, ժամը 21։41-ին, ԱՀ քաղաքացի Ս.Ծ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բռնություն գործադրելու միջոցով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում դիտավորությամբ կյանքից զրկել էր նույն համայնքի բնակիչ Ռ.Շահգելդյանին:

Նկարագրված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի դատական քննության արդյունքում դատարանի դատավճռով Ս.Ծ.-ն մեղավոր էր ճանաչվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքում և դատապարտվել ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով:

Պաշտպանության կողմի բերած վերաքննիչ բողոքի հիման վրա ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը բողոքարկված դատական ակտը փոփոխել է մասնակիորեն՝ Ս.Ծ.-ի նկատմամբ նշանակելով պատիժ 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: