Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

09.11.2020թ. Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ` Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման ընթացքում և համատեղ հայտարարությունից հետո, պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, <Քաղաքացիական պաշտպանության մասին> ԱՀ օրենքի 13-րդ հոդվածի <զ> կետի և 14-րդ հոդվածի <դ> կետի համաձայն պարտավոր լինելով իրականացնել նյութական և մշակութային արժեքների տարահանում, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով չեն կատարել հիշյալ պարտականությունները կամ դրանք կատարել են ոչ պատշաճ, որի հետևանքով բռնազավթված, ինչպես նաև համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանի Հանրապետությանը հանձնված ԱՀ համայնքներում է մնացել առանձնապես խոշոր չափերով պետական սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույք, պատմամշակութային արժեքներ` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 15․12․2021թ․ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: