Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

2011թ. ԼՂՀ  տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի
հանցագործությունների վերաբերյալ` ըստ ոլորտների և վարչատարածքային միավորների

2011թ. ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի  25 հանցագործություն, որից`  ԼՂՀ  քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով/ ` 9, 205-րդ հոդվածի 1-ին մասով /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ ` 2, 214-րդ հոդվածի 1-ին մասով /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ ` 3, 308-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ ` 1, 311-րդ հոդվածի 1-ին մասով /կաշառք  ստանալը/ ` 1 և 314-րդ հոդվածով /պաշտոնեական կեղծիք/ ` 9 հանցագործություն:

Ըստ ոլորտների կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
—    ԼՂՀ կրթության ոլորտ ` 10 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 5, 314-րդ հոդվածով` 5/,
—    ԼՂՀ տեղական ինքնակառավարման համակարգ` 5 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 2, 308-րդ հոդվածի 1-ին մասով` 1, 314-րդ հոդվածով` 2/,
—    տնտեսական գործունեության ոլորտ` 5 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մասով` 2, 214-րդ հոդվածի 1-ին մասով` 3/,
—    ԼՂՀ առողջապահության ոլորտ` 4 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 2, 314-րդ հոդվածով` 2/,
—    ԼՂՀ ԿԱ ոստիկանության համակարգ` 1 հանցագործություն /311-րդ հոդվածի 1-ին մասով/:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են  հետևյալ կերպ.
            —  Ստեփանակերտ քաղաք` 5 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մասով` 2,  214-րդ հոդվածի 1-ին մասով` 2, 311-րդ հոդվածի 1-ին մասով` 1/,
            —    Ասկերանի շրջան` 8 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 4,      314-րդ հոդվածով` 4/,
           —    Շուշիի շրջան` 1 հանցագործություն  /214-րդ հոդվածի 1-ին մաս/,   
           —   Շահումյանի շրջան` 4 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`  2,  314-րդ հոդվածով`  2/,
          —   Մարտակերտի շրջան` 2 հանցագործություն  /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 1, 314-րդ հոդվածով` 1/,
          —    Քաշաթաղի շրջան` 5 հանցագործություն  /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 2, 308-րդ հոդվածի 1-ին մասով` 1, 314-րդ հոդվածով` 2/:

ԼՂՀ  գլխավոր  դատախազության  կոռուպցիոն,  կազմակերպված,
Սեփականության  և  տնտեսական  գործունեության  դեմ  ուղղված
հանցագործությունների  գործերով  բաժին