Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

29․04․2021թ․ ուժի մեջ է մտնելու ս.թ. մարտի 25-ին ԱՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝  ԱՀ քրեական օրենսգրքի 254․1-րդ հոդվածում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը։
Հիշյալ օրենքով ԱՀ օրենսդիր մարմնի կողմից քրեորեն հետապնդելի արարք է ճանաչվել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը։
Հիշյալ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կոչ ենք անում զերծ մնալ տրանսպորտային միջոց վարելուց, առավել ևս նույն արարքը ոչ սթափ վիճակում կատարելուց՝ առաջինի դեպքում վարչական, իսկ երկրորդի դեպքում՝ քրեական պատասխանատվության չենթարկվելու համար։