Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ տարածքում արձանագրվել է թունավորումների 59 դեպք  (հունվար ամսում` 17, փետրվար ամսում` 12, մարտ ամսում` 24, ապրիլ մասում` 6), որից 51-ը` շմոլ գազից, 6-ը` քիմիական, իսկ 2-ը սննդային թունավորման դեպքեր են:

Թունավորվել է ընդհանուր 117 անձ, որից 39-ը` մինչև 18 տարեկան, 74-ը` 18-65 տարեկան, 4-ը` 65-ից բարձր: Թունավորված անձանցից 41-ը արական (35 տոկոս), իսկ 76-ը իգական սեռի ներկայացուցիչներ են (65 տոկոս):

Թունավորված անձանցից 1-ը մահացել է, իսկ 116-ի առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի վնաս:

Թունավորումների դեպքեր արձանագրվել են Ստեփանակերտ (47 դեպք), Մարտակերտ (2 դեպք), Ասկերան (5 դեպք) և Ճարտար (1 դեպք) քաղաքներում, ինչպես նաև Խաչմաչ (1 դեպք), Այգեստան (1 դեպք), Իվանյան (1 դեպք) և Առաջաձոր (1 դեպք) համայնքներում: