Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԽՄԲԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ. Ի ԼՐՈՒՄՆ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ

2020թ.  սեպտեմբերի  27-ից  Արցախի  Հանրապետության  դեմ սանձազերծված  պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ  խախտումների վերաբերյալ դիմումների, մամուլում տարածված կամ կապի  միջոցներով  ստացված  տեղեկությունների  ուսումնասիրության և  ենթադրյալ  հանցավոր  դեպքերի  վերաբերյալ  հաղորդումների   գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից մարտ-ապրիլ ամիսներին կատարվել են  հետևյալ  աշխատանքները:

Գլխավոր դատախազի գլխավորությամբ` աշխատանքային խումբը ԱՀ առողջապահության նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ պարբերաբար համատեղ այցեր է կատարել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բնակարաններում և հյուրանոցներում ապաստանած բնակիչներին: Հանդիպումների ընթացքում ի հայտ բերված խնդիրներն ու իրավունքի խախտման դեպքերը արձանագրվել և քննարկման համար հասցեագրվել են պետական լիազոր մարմիններին:

Այցեր են կազմակերպվել նաև Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների համայնքներ, որի արդյունքում վեր հանված խնդիրներից որոշները տեղում լուծվել, իսկ մնացածները արձանագրվել և փոխանցվել են պետական լիազոր մարմիններին:

ԱՀ դատախազությունում գործող աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքը, որի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկություն:

Հիշեցնում ենք, որ աշխատանքային խմբի անդամների հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.

  1. Նարեկ Հարությունյան — գլխավոր դատախազի տեղակալ,  խմբի ղեկավար, հեռ. /047/-97-01-01:
  2. Նորայր Պողոսյան-  գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով  բաժնի պետ, խմբի անդամ, հեռ.  /047/-94-32-48:
  3. Գագիկ Ասրյան — գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, խմբի անդամ, հեռ. /047/-94-44-61:
  1. Արմեն Գալստյան — գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական   գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, խմբի անդամ, հեռ./ 047/-94-49-25:
  2. Մհեր Մանգասարյան- Ստեփանակերտ քաղաքի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/-97-00-11:
  3. Գագիկ Իշխանյան—  Ասկերանի շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/-67-71-77:
  4. Վիգեն Միրզոյան-    Մարտունու շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/- 82-21-12:
  5. Ալեքսանդր Գրիգորյան-   Շուշիի շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ./ 097/-28-11-00:
  6. Դավիթ Ստեփանյան —  Մարտակերտի շրջանի դատախազ, խմբի անդամ, /047/42-14-00: