Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎՐԱԵՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է

2019թ. ապրիլի 02-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վոլոդյա Իսրայելյանը վարելով «BMW 520 I» մակնիշի 33 LS 848 համարանիշի տրանսպորտային միջոցը, Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մասնաշենքի դիմացի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ:

Ավտոմեքենան երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ գերազանցող արագությամբ վարելով` Վ. Իսրայելյանը վրաերթի է ենթարկել փողոցը հատող հետիոտն, Ասկերան քաղաքի բնակչուհի Վալենտինա Ալիևային, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Վ. Ալիևան  տեղում մահացել է:

ԱՀ ոստիկանության քննչական վարչության կողմից 2019թ. ապրիլի 4-ին հարուցված  քրեական գործով Վոլոդյա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ  քր.օր-ի 253-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացնում Ասկերանի  շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: