Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Նախաքննությամբ պարզվել ու հաստատվել է, որ Ամուր Արզոյանը աշխատելով  Շահումյանի շրջանի Զուար համայնքի ղեկավարի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2011թ. մարտ-ապրիլ ամիսների վճարման տեղեկագրերում համայնքի ակումբավար Վրեժ Զախարյանի և ակումբի հավաքարար Արմինե Մարգարյանի փոխարեն կեղծ ստորագրություններ դնելով, յուրացման եղանակով հափշտակել է  50.337 ՀՀ դրամ գումար, դրանով իսկ զգալի չափերի վնաս պատճառելով Զուար գյուղական համայնքին: