Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

<ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ> ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր հրապարակվել  զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից քարեր նետելու մասին: Վարորդի պնդմամբ`  գիշերը ժամը 01։30-ին Ստեփանակերտից ճանապարհվել էր քաղաք  Գորիս, ճանապարհին զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարածած տեղեկատվության համաձայն` վարորդի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Շուշիից դեպի Լիսագոր տանող ճանապարհահատվածում: (Հղումը` այս հասցեներով. https://factor.am/353441.html, https://medialab.am/143121/, https://news.am/arm/news/636311.html, https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/1825383327628821և այլն):
Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման վերաբերյալ ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող տեղեկություններ, ուստի գլխավոր դատախազության կողմից հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ: