Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԵՐԱՔՆՆԻՉ  ԲՈՂՈՔԸ  ԲԱՎԱՐԱՐՎԵԼ  Է

Ի լրումն ԱՀ դատախազության կայքում 25․08․2020թ․  տեղադրված՝  <Կատարել են գողության փորձ> վերտառությամբ հաղորդագրության․

ԱՀ դատախազության կողմից 27.08.2020թ․ վերաքննիչ բողոք էր բերվել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ՝ թիվ 21302720 քրեական գործով մեղադրյալ Ռոման Գևորգյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելու մասով բեկանելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

ԱՀ Վերաքննիչ դատարանի առ 08.09.2020թ. որոշմամբ բողոքը բավարարվել էր և Ռ. Գևորգյանին կալանավորումից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասով բեկանվել և գրավով կալանքից ազատելը ճանաչվել անթույլատրելի:

Նախաքննությունը շարունակվում է։