Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ FACTOR.AM ԿԱՅՔՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

06.03.2020թ. Factor.am կայքում հրապարակվել էր <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը, որում վերջինս խոսել էր 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների մրցապայքարում բարեգործության կամ բարեգործության խոստման ձևով արտահայտված ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ (հղումն` այս հասցեով. https://factor.am/227636.html?fbclid=IwAR3PPhLTE43eaxEZHZVfNThcXmhjnpU8nkcGUX4UzY_7cGd9OK5Zc0v53Bo):
Հիմք ընդունելով ընտրակաշառքի յուրաքանչյուր դեպք բացահայտելու և նման երևույթները կանխելու՝ ԱՀ դատախազության պատրաստակամությունը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հիշյալ հրապարակմամբ ներկայացված տեղեկատվության շուրջ քրեադատավարական ստուգում կատարելու հանձնարարություն է տրվել: