Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ «ՎԵՐԱԾՆՆԴԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր, երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի է ունեցել հրաձգություն: Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:
Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար: