ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի 15.02.2021թ. հրամանով, 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների, մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրության և ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով, ստեղծվել է աշխատանքային խումբ:
Համաձայն հրամանի` խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր դատախազ Գ. Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Ն. Հարությունյանը: Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ:
Հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով:
Աշխատանքային խմբի անդամների կոնտակտային համարներն են.
- Նարեկ Հարությունյան — գլխավոր դատախազի տեղակալ, խմբի ղեկավար, հեռ. /047/-97-01-01:
- Նորայր Պողոսյան- գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, խմբի անդամ, հեռ. /047/-94-32-48:
- Գագիկ Ասրյան — գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, խմբի անդամ, հեռ./047/-94-44-61:
- Արմեն Գալստյան — գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, խմբի անդամ, հեռ./ 047/-94-49-25:
- Մհեր Մանգասարյան- Ստեփանակերտ քաղաքի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/-97-00-11:
- Գագիկ Իշխանյան— Ասկերանի շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/-67-71-77:
- Վիգեն Միրզոյան- (Մարտունու շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/- 82-21-12:
- Ալեքսանդր Գրիգորյան- Շուշիի շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ./ 097/-28-11-00:
- Դավիթ Ստեփանյան — Մարտակերտի շրջանի դատախազ, խմբի անդամ, /047/42-14-00: