Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ, ԳՈՐԾԵԼՈՒ Է ԹԵԺ ԳԾԻ ԿԱՐՃ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

Սույն թվականի մարտի 31-ին նախատեսված` ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների  դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետներում դրանց քննարկումը կազմակերպելու  նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Նույն հրամանով աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանը:

Ենթադրյալ հանցավոր և այլ իրավախախտումների վերաբերյալ  տեղեկատվութան տրամադրումը հեշտացնելու և իրավապահ մարմինների արձագանքման օպերատիվությունը մեծացնելու համար գործելու է նաև թեժ գիծ՝ «9901» կարճ հեռախոսահամարով:

Թեժ գիծը հասանելի է լինելու նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում՝ աշխատանքային ժամերին (ժամը 09:00-ից մինչև 13:00 և 14:30-ից մինչև 18:30), իսկ քվեարկության օրը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն:

Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ դիմումները, հաղորդումները և ահազանգերը կարող են ներկայացվել նաև ներքոնշյալ հասցեներով ու հեռախոսահամարներով.

 

Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյանի փողոց-13, հեռ. +(37447) 97-00-11,

Ասկերանի շրջանի դատախազություն՝ ք. Ասկերան, Մյասնիկյանի փողոց-1, հեռ. +(37447) 67-71-77,

Մարտակերտի շրջանի դատախազություն՝ ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փողոց -109, հեռ. +(37447) 42-14-00,

Շահումյանի շրջանի դատախազություն՝ ք. Քարվաճառ, Ազատամարտիկների փողոց- 43, հեռ. +(37497) 24-11-88,

Քաշաթաղի շրջանի դատախազություն՝ ք. Բերձոր, Վեհափառի-1, թաղամաս 123, հեռ. +(37447) 75-22-44,

Շուշիի շրջանի դատախազություն՝  ք. Շուշի, Ա.Բեկորի փողոց-23, հեռ. +(37447) 73-17-11,

Հադրութի շրջանի դատախազություն՝ ք. Հադրութ, Ա.Մկրտչյանի փողոց-100, հեռ. +(37447) 55-17-18,

Մարտունու շրջանի դատախազություն՝ ք. Մարտունի, Վ.Խաչատուրյանի փողոց-18, հեռ. +(37447) 82-21-12: