Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՏԱՍՆՄԵԿ  ՏԱՐԻ  ԺԱՄԿԵՏՈՎ  ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը 2021թ. նոյեմբերի 18-ի դատավճռով Գուրգեն Ավագյանին մեղավոր է ճանաչել ԱՀ քրեական օրենսգրքի       103-րդ հոդվածի 1-ին մասով /Սպանությունը/ նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և դատապարտել ազատազրկման տասնմեկ տարի ժամկետով:

Գուրգեն Ավագյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2021թ. մարտի 19-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ծովեր» կոչվող տեղամասում անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա ծագած վիճաբանության մեջ մտնելով նույն համայնքի բնակիչ Միքայել Ավանեսյանի հետ, դիտավորությամբ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող ցաքատով երկու անգամ հարվածել է վերջինիս գլխին և մեկ անգամ՝ աջ ոտքին, ինչի հետևանքով Մ.Ավանեսյանը ստացած մարմնական վնասվածքներից՝ գանգի ոսկրերի կոտրվածքներից և ուղեղի հետտրավմատիկ փոփոխություններից,  տեղում մահացել է:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ  դատախազական հսկողությունն իրականացրել է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

 

Ծանուցում.  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: