Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՊԱՆԵԼ  Է՝  ԴԱՆԱԿՈՎ  ԲԱԶՄԱԹԻՎ  ՀԱՐՎԱԾՆԵՐ  ՀԱՍՑՆԵԼՈՎ

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ Է․Գ․-ն 2021թ. փետրվարի 17-ին ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ներկայացել է նույն քաղաքի Վ. Գալստյանի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված առանձնատան բակ, որտեղ առաջացած վիճաբանության ընթացքում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիշյալ տան բնակիչ Հ․Ս․-ի  մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Սույն փաստով հարուցված քրեական գործի շրջանակում Է․Գ․-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը) նախատեսված հանցագործության կատարման համար, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: