Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱՐԵՆ ԳԵՈՐԳԻԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

 

Ծնվել է 1970 թ. փետրվարի 18-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:

1987 թվականին ավարտել է Ճարտար գյուղի միջնակարգ դրպոցը:

1988 -1990 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

1991 թվականին ընդունվել և 1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝  ստանալով իրավաբանի որակավորում:

1996 թվականի հունվարի 29 ին աշխատանքի է ընդունվել ԱՀ դատախազությունում:

29.01.1996-01.10.1996թթ. եղել է  ԱՀ  զինվորական դատախազության քննիչ-ստաժոր:

01.10.1996-28.01.2001թթ.՝   ԱՀ Մարտունու շրջանի դատախազության քննիչ:

28.01.2001- 21.11.2001թթ. աշխատել է որպես  ԱՀ դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ:

21.11.2001-14.10.2008թթ. եղել է ԱՀ Շուշիի շրջանի դատախազը:

29.10.2008-30.10.2009թթ. աշխատել է որպես  ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ:

30.10.2009- 07.06.2011թ. աշխատել է ԱՀ գլխավոր դատախազության դատախազի,   իսկ 07.06.2011-02.03.2015թթ.՝ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոններում:

02.03.2015-25.07.2020թթ. եղել է ԱՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության /06.09.2018թ. այն վերանվանվել է գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության  բաժին/  բաժնի պետ:

25.07.2020 թվականից մինչև 15.03.2021թթ. հանդիսացել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետը:

2021թ. մարտի 15-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում:

ԱՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ:

ԱՀ Նախագահի 13.10.2016թ. ՆՀ-230-Ա հրամանագրով պարգևատրվել է ,,Մխիթար Գոշ,, մեդալով:

ԱՀ գլխավոր դատախազի 24.11.2017թ. թիվ 24 հրամանով շնորհվել է ,,Դատախազության պատվավոր աշխատող,,-ի կոչում և պարգևատրվել համապատասխան կրծքանշանով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: