Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ 6.500.000 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և Ստեփանակերտ քաղաքի ու շրջանների դատախազությունների կողմից նախաձեռնվել էր տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարների գանձման գործընթացի օրինականության ստուգում: Ստուգման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ի հայտ են բերվել մի շարք խախտումներ և թերություններ, որոնց հետևանքով առաջացած ընդհանուր 6.500.000 դրամի չափով գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է: