Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ

2020 թվականի սեպտեմբերի 17-ին arcakh24.info կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ԱՀ Հադրութի շրջանի Նոր շեն գյուղի բնակիչ Արտո Գրիգորյանը հայտարարել է, թե հանցագործության մասին իր դիմումին ԱՀ դատախազությունում իբր համապատասխան ընթացք չի տրվել:

Հիշյալ հայտարարությանն ի պարզաբանում` տեղեկացնում ենք, որ  Ա. Գրիգորյանի դիմումը` ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին, ԱՀ դատախազությունում ստացվել է 2020թ. սեպտեմբերի 15-ին, որը հաջորդ օրը գրանցվել է հանցագործությունների մասին հաղորդումների գրանցման թիվ 1 գրքում և դրա քննարկումը հանձնարարվել գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին,  որտեղ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: