Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՏՃԱՌԵԼ Է ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ

Քրեական գործով տարված նախաքննությամբ պարզվել է, որ Վալերիկ Հարությունյանը, աշխատելով ՙՀայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ՚ ՊՈԱԿ հեռակա բաժնի վարիչի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպչա-տնօրինչական լիազորություններ, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, 2010-2011թթ. ուսումնական տարում իր կողմից ղեկավարվող կազմակերպության բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի ուսանողներից ստացել է կազմակերպության կանոնակարգով սահմանված, անհարգելի բացակա 4000 դասաժամերին համարժեք` կազմակերպության գանձարկղ մուտքագրման ենթակա ընդհանուր 1.000.000 դրամ կանխիկ գումարը և այն ծախսել անձնական նպատակներով, ինչպես նաև անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն ժամանակահատվածում վերոնշյալ համակարգի մի շարք ուսանողներից չի հավաքագրել անհարգելի բացակա 1401 դասաժամերին համարժեք ընդհանուր 350.250 դրամ գումարը, որի արդյունքում նշված կազմակերպությանը պատճառվել է 1.350.250 դրամ գումարի չափով նյութական վնաս: