Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 163013.19 քրեական գործը,   2019թ. նոյեմբերի 06-ի դատավճռով Սասուն Ասծատրյանին մեղավոր է ճանաչել ԱՀ քր.օր-ի 279-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝  ազատազրկում  վեց  ամիս ժամկետով:

ԱՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կիրառմամբ, դատավճիռների համակցությամբ,  վերջնական պատիժ է նշանակել  ազատազրկում մեկ տարի ժամկետով: ԱՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան  մեկ տարի  վեց ամիս ժամկետով։

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացրել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության բաժինը: