Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ  ՀԵՏՈ  ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ  ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳՐԻ  ՇՐՋԱՆԱԿՈՒՄ  2.750.000  ԴՐԱՄԻ  ՉԱՓՈՎ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՀԵՐԹԱԿԱՆ  ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾԸ  ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ  ՈՒՂԱՐԿՎԵԼ  Է   ԴԱՏԱՐԱՆ  

 

 13.11.2022թ. քրեական գործ էր հարուցվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա.Մ.-ի կողմից խարդախությամբ պետությունից 2.750.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Քրեական գործով տարված նախաքննության արդյունքներվ հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, տեղյակ լինելով, որ իրեն պատկանող ավտոմեքենան 27.01.2021թ. հրդեհվել էր ՀՀ Արարատի մարզի տարածքում, դրա հետևանքով կրած վնասը հարթելու և պետությունից խաբեությամբ հափշտակություն կատարելու նպատակով ձեռք է բերել ու ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ մեքենան վնասվել ու ոչնչացվել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի դիմաց որպես աջակցություն պետությունից ստացել ու հափշտակել է 2.750.00 դրամ գումար:

Նկարագրված արարքի համար Ա.Մ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի       1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Քրեական գործով հսկող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: