Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՇՏՈՆԻ   ՆՇԱՆԱԿՄԱՆ  ԵՎ  ԿԱԴՐԵՐԻ   ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ համապատասխան հրամաններով՝

-ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Նարինե  Հենրիխի Սարգսյանը  նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում:

— Համաձայն ,,Դատախազության մասին,, ԱՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 29-րդ հոդվածի 3-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների, հիմք ընդունելով ,,Դատախազներին և քննիչներին Արցախի Հանրապետության դատախազության կադրերի ռեզերվում ընդգրկելու և ռեզերվից հանելու մասին,, և ,,Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին,, հրամանները՝  Լորետա  Վազգենի Բարսեղյանը, Գրիգորի Սեյրանի Ամիրյանը, Վադիմ Վյաչեսլավի Հովսեփյանը և Վարսիկ Զարմիկի Շահրամանյանը ընդգրկվել են ԱՀ դատախազության կադրերի ռեզերվում: