Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Քրեական գործով տարված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Ադամյանը, 12.10.1999-16.04.2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսականի համայնքի ղեկավարի պաշտոնում, օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնում իշխանության ներկայացուցչի և կազմակերպա-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, անձնական շահադիտական դրդումներից ելնելով, իր հիմնադրած սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առավելություններ տալու նպատակով իր կարգադրիչ և կազմակերպչական լիազորությունները ծառայության շահերին օգտագործելով` չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել: