Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՈՐՊԵՍ ՑՈԼԱՑՈՂ ԱՍՏՂ ՄԵՐ ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ

Открыть фото

Արցախյան երրորդ պատերազմը մեր շարքերից անողոքորեն խլեց հերթական լավագույններին: Նրանք  հազարներ էին, որ պիտի տներ կառուցեին ու երկիր շենացնեին, իրենց թաքուն երազանքներին նոր գույներ պիտի տային: Բայց նրանք գիտակցաբար ընտրեցին հավերժի ճամփան` աստղերի պես լույս դառնալով մեր հուշերի երկնակամարում:

Նրանցից մեկն էլ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Արարատի Գրիգորյանն էր` համեստ, բարեսիրտ, իր գործի հմուտ գիտակ ու միշտ ժպտերես մեր գործընկերը: Երբ վտանգված էր նրա ծննդավայր Կարմիր շուկա ավանը, և թշնամին  դաժանորեն հրթիռահրետակոծում էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ բնակավայրը, Կարենը նախնըտրեց լինել իր հարազատ ծննդավայրում ու զորավիգ դառնալ նրա քաջարի պաշտպաններին: Ավա~ղ, արկի նենգ բեկորը գտավ  նրան` ընդհատելով 36-ամյա երիտասարդի ծաղկուն կյանքը: Կիսատ մնացին նրա ծրագրերը, երազանքները սևով երիզվեցին: Հավե~րժ փառք Գոյամարտում նահատակվածներին…

Օրերս ԱՀ դատախազության շենքի մուտքում հուշատախտակ է բացվել Կարեն Գրիգորյանի հիշատակին, և շենքից ամեն ներս մտնող հիմա իր լուռ խոնարհումն է բերում նահատակված դատախազի հիշատակի առաջ:

Այո՛, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Նրանք պատմություն են դարձել, որով կիմաստավորվեն մեր ապագայի լուսավոր էջերը: