Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՐԱՍՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՑՈՒ ՄԵՔԵՆԱՆ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ: