Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազի պաշտոնակատար Սերգեյ Ստեփանյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով գործընկերներին` նրանց հաջողություններ մաղթեց աշխատանքում և անձնական կյանքում:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը հրապարակեց նախագահի շնորհավորական ուղերձը  դատախազության օրվա առթիվ: Հրապարակվեցին նաև ԼՂՀ ոստիկանապետի ու ազգային անվտանգության ծառայության տնօրենի շնորհավորանքի խոսքերը: 
ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության,  վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը ներկայացրեց գլխավոր դատախազի հրամանները դատախազության մի խումբ աշխատակիցների դրամական պարգևներով պարգևատրելու և կարգապահական տույժերը հանելու մասին:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով դրամական խրախուսման են արժանացել նաև դատախազության աշխատակազմի մի խումբ աշխատողներ: