Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի 2020թ. հունիսի 22-ի հրամանով Մհեր Մանգասարյանն ազատվել է Մարտակերտի շրջանի դատախազի պաշտոնից ու նշանակվել Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնում:
Մհեր Գենադիի Մանգասարյանը ծնվել է 1976թ. օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
Ավարտելով Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը, ընդունվել ու սովորել է
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որակավորում:
1993-1996թթ. ծառայել է Արցախ Հանրապետության զինված ուժերում:
1999 թվականից աշխատում է դատախազության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության <Արիության համար> և <Մխիթար Գոշ> մեդալներով, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ Երկրապահների միության և ԱՀ ոստիկանապետի հուշամեդալներով:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: