Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հուլիսի 25-ի հրամանագրով ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ, ով մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնը: