ՆԱՐԵԿ ՕԼԵԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Ծնվել է 1979թ. ապրիլի 6-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում:
1996թ ավարտել է Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը:
1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
1998թ. ընդունվել և 2002թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2002-2006թթ. եղել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի դատախազի օգնականը, 2006-2011թթ.` շրջդատախազի տեղակալը, իսկ 2011-2015թթ.` Մարտակերտի շրջանի դատախազը:
2015-2016թթ. զբաղեցրել է ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազի պաշտոնը:
2016 թվականի օգոստոսի 2-ի ԼՂՀ վարչապետի N269 որոշմամբ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար:
2017 թվականի սեպտենբերի 26-ից Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
2020 թվականի հուլիսի 03-ից Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: