Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

«ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ VS ՄԱՆԱԽ.  «ԲՈԼՈՐ  ՖՈՐՄԱՏՆԵՐԻՑ  ԴՈՒՐՍ»» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ  ՀՆՉԱԾ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ  Է  ՔՐԵԱԿԱՆ  ՎԱՐՈՒՅԹ  

 

Սույն թվականի հունիսի 23-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Լուսաբան Lusaban» օգտատիրոջ կողմից 22.07.2021թ. ժամը 23:05-ին հրապարակված` «Նաիրի Հոխիկյան vs Մանախ. «Բոլոր ֆորմատներից դուրս»» վերնագրված տեսանյութը, որում Արթուր Այվազյանը (Մանախ) տեղեկություններ է հայտնել 2020թ. սեպտեմբերյան պատերազմի ընթացքում հակառակորդի դիվերսիոն խմբին դիմագրավելու նպատակով Հադրութի շրջանում գտնվող «Ջրաշխարհ»-ի հատվածում դարանալակած իրենց ջոկատին զինաթափելու և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու մասին:

Հիշյալ հրապարակումներն ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե` պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննության առնելու համար: