Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎ ԸՆՏՐՎԵԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

Ի լրումն ԱՀ դատախազության կայքում  25.08.2020թ. տեղադրված` <Կատարել են գողության փորձ>  վերտառությամբ հաղորդագրության.

Վ. Ղուկասյանը, Ս. Հովսեփյանը և Ռ. Գևորգյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 33, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածներով:

Ս. Հովսեփյանի և Ռ. Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի որոշմամբ Ս. Հովսեփյանի և Ռ. Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թույլատրվել է փոխարինել գրավով`  գրավի չափը սահմանելով 500.000 ՀՀ դրամ:

Վ. Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: