Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

2021թ. ապրիլի 12-ին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ.-ի տանը նույն համայնքի բնակիչ Ռ.Շ.-ի դիակը հայտնաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով  /Սպանությունը/ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Ս.Ծ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. ապրիլի 11-ին, ժամը 21:41-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ռուբերտ Շահգելդյանի կողմից իրեն պատկանող ճագարները նույն համայնքում գտնվող իր տուն չբերելու հանգամանքը պարզելու նպատակով ներկայանալով Շահգելդյանի առանձնատուն` լսել է նրա հեռախոսազրույցը, որում վերջինս  իր հասցեին սեռական բնոյթի հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո զայրույթից առաջացած չկոնկրետացված դիտավորությամբ, նախատեսելով իր գործողությունների հետևանքով Ռ.Շահգելդյանին ապօրինաբար կյանքից զրկելու հնարավորությունը, ձեռքերով հարվածներ է հասցրել Ռ .Շահգելդյանի գլխին` նրան պատճառելով փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչը հանգեցրել է Ռ.Շահգելդյանի գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման, ուղեղի վնասվածքային այտուցի, կարճ ժամանակ անց`մահվան:

Մեղադրյալի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2021թ․նոյեմբերի 26-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ  դատախազական հսկողությունն իրականացրել է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

 

Ծանուցում.  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: