Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդի միջնորդության քննարկման արդյունքում, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 06.08.2020թ․ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանին վիրավորելով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ:

Դ․ Հովհաննիսյանին  31․08․2020թ․ մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

10.09.2020թ․ հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: